-
30.07.2018|
16:43
Երիտասարդ ռեժիսոր ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ փորձում է բանաձևել երջանկությունը կինոյի լեզվով: Նրա` «Որտե՞ղ է երջանկությունը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են: Իրականության ու երազանքի, մանկության ու կյանքի մայրամուտի ընդհանրությունն ու բախումը ներկայանում են պարզ, առանց ավելորդ զգայականության` փորձարարական լուծումներով:
-
27.07.2018|
03:55
Մայրաքաղաքի և մարզային գրադարանների համալրումը գրահրատարակչական ոլորտի թիվ մեկ խնդիրներից է: Մեր տեղեկություններով՝ մշակույթի նախարարությունում վերանայվելու է գրականության և գրահրատարակչական ոլորտի քաղաքականությունը, նաև ավելանալու է գրքերի համալրման բյուջեն:
-
27.07.2018|
03:47
Երևանի մասին պատմող ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Ադապտացիա» փորձարարական վավերագրական ֆիլմը մասնակցել է «Киноликбез» հեղինակային կինոյի միջազգային փառատոնին (Սանկտ Պետերբուրգ)՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանանալով գլխավոր մրցանակի:
-
27.07.2018|
03:44
Գործնական այցս Գորիս օրեր առաջ էր՝ «Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում: Մի փոքր շեղվելով աշխատանքային օրակարգից՝ կարճատև այցով եղա Խոջաբաղյանների տանը:
-
27.07.2018|
03:17
Ասում են՝ տան մուտքը շատ բան է պատմում տանտիրոջ մասին, ու երբ Էջմիածին քաղաքում հարցուփորձով գտա Շահումյան 36 հասցեն, որտեղ իր ուրույն ճարտարապետությամբ աչքի էր ընկնում «Մաչանենց» տունը, հասկացա, որ այս տան «բնակիչները» հոգով ու կենցաղով նույնքան ազգային են, որքան սեփական տունը:
-
24.07.2018|
12:28
Ընթերցողի սեղանին արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ երկու նոր գրքերն են՝ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուն և «Անհաշտ վեպերը», որտեղ տեղ են գտել «Սուրբ ստրուկներ» և «Եթե բացառենք գիշերը» գործերը:
-
24.07.2018|
12:16
Դղյակի դարպասը պահակները գրեթե վազելով բացեցին:
-Շու՛տ արա, շեֆը չջղայնանա, թե չէ կասի նույնը, ինչ որ երեկ էն տղային հայհոյանքով ասաց՝ «Վաղը էստեղ էլ քեզ չտեսնեմ, սոված շան թուլա»,- տագնապով գոռաց ավագը համալսարանավարտ նոր պահակին։
-
20.07.2018|
10:28
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում իր դռներն է բացել «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղը: Հասցեն՝ Աբովյան 7, լուծումները՝ ժամանակակից, վայրը՝ պատմական: Գրատան ստեղծման ընթացքում պահպանվել է շենքի պատմական ճարտարապետական դիմագիծը, բարեկարգվել ողջ դիմային հատվածը, կառուցվել թեքահարթակ: Մեր զրուցակիցը «Զանգակ» գրատների ցանցի «Աբովյան» մասնաճյուղի տնօրեն ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ է:
-
20.07.2018|
10:27
«Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Հայ նկարազարդողների կատալոգը» (Illustrators.am 2018) ներառում է թե՛ երիտասարդ և թե՛ արդեն կայացած քառասունչորս հայ նկարազարդողների բազմաժանր ու տարբերվող ութսունյոթ նոր ու թարմ աշխատանքներ:
-
20.07.2018|
10:23
Չինաստանի Ցզյանսու նահանգի ղեկավարության և Նանկինի մանկավարժական համալսարանի հրավերով հայ նկարիչների խումբը հյուրընկալվեց այդ երկրում՝ մասնակցելով «Երեք գույն» փորձի փոխանակման համապարփակ մշակութային նախագծին: